Սպորտ

Լևոն Արոնյանն ու Գարի Կասպարովը մասնակցում են Grand Chess Tour-ին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանն ու Գարի Կասպարովը մասնակցում են Grand Chess Tour-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 14-19-ը կանցկացվի Grand Chess Tour-ի չորրորդ փուլը, որին կմասնակցի տասը գրոսմայստեր, այդ թվում՝ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարի մասնակիցները կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնայինի երկու շրջան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, արդեն տեղի է ունեցել մրցաշարի բացման արարողությունն ու վիճակահանությունը: Մասնակիցների կազմն այսպիսին է. Գարրի Կասպարով (ՌԴ), Լևոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Լենյեր Դոմինգես (Կուբա), Դավիթ Նավարա (Չեխիա), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ):

Առաջին տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի չեխ Դավիդ Նավարային, իսկ Կասպարովը՝ ռուս Սերգեյ Կարյակինին:

Օգոստոսի 14-16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-18-ը` կայծակնայինում: Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում