ՊՍԺ-ն պատրաստ է Օբլակի դիմաց «Ատլետիկո»-ին փոխանցել Պաստորեի տրանսֆերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վստահեցնում է The Sun-ը: Ըստ աղբյուրի, 28-ամյա արգենտինացին կդառնա մադրիդցիների դարպասապահ Յան Օբլակի՝ ՊՍԺ տեղափոխության գործարքի մի մասը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Պաստորեի նկատմամբ հետարքրքություն է ցուցաբերում Միլանի «Ինտեր»-ը: Նախորդ մրցաշրջանում Պաստորեն ակումբային մակարդակով անցկացրել է 23 խաղ՝ խփելով երեք գոլ:
Կարդացեք հոդվածը` Русский