Հասարակական

Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու կարգը

2 րոպեի ընթերցում

Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ.օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության արժանացավ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (վճարելու) համար առցանց եղանակով դիմելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծի համաձայն՝ առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստը կնշանակվի այն դեպքերում, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից:

Առցանց եղանակով նպաստ նշանակելու համար հնարավոր կլինի դիմել հետևյալ տարբերակներով. www.epension.am կայքէջի միջոցով, նույնականացման քարտի կիրառմամբ, բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։ Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստ չի նշանակվի, եթե` ծնողն ունի օտարերկրյա քաղաքացիություն, երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է օտարերկրյա պետությունում, նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։ Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստն առցանց դիմումի հիման վրա նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում