Սպորտ

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ աստիճանով և զբաղեցնում է 72-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ հրապարակումից հետո ազգային հավաքականը հանդիպում չի անցկացրել և ունի 480 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ դասակարգմանաղյուսակի նոր առաջատարն է Բրազիլիայի հավաքականը, երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, իսկ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան 3-րդ հորիզոնականում է:

ԱԱ-2018-իընտրականփուլումՀայաստանի մրցակիցներից Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նահանջել է 6-րդ տեղը, Ռումինիան 42-րդն է, Դանիան՝46-րդը, Չեռնոգորիան՝52-րդը, իսկՂազախստանը՝105-րդը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում