«Ռեալ»-ը դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը սկզբից մինչև վերջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալ»-ը Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի»-ի նկատմամբ և արժանացավ ֆուտբոլի ամենապատվավոր մրցանակներից մեկին:«Արմենպրես»-իփոխանցմամբ, հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին, երբ աչքի ընկավ մադրիդցիների կիսապաշտպան Կասեմիրոն: Չնայած նրան, որ գոլն արձանագրվեց, այնուհետև կրկնապատկերը փաստեց, որ վերջինս գոլը խփելիս գտնվում էր խաղից դուրս վիճակում: Բայց մրցավարը գոլն արդեն հաշվել էր…
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Իսկոն հաշիվը դարձրեց 2:0: 62-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Անգլիական ակումբը հնարավորություն ուներ նաև հավասերեցնելու հաշիվը, սակայն Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումը չկարողացավ լավագույնս եզրափակել Մարկուս Ռեշֆորդը:
Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը սկզբից մինչև վերջ:
«Ռեալը» պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: