Սպորտ

Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է ՌՖՊԼ-ի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է ՌՖՊԼ-ի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 8ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Rusfootball.infoկայքը կազմել է Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպանՎարազդատ Հարոյանը:

ՌՖՊԼ-ի 4-րդ տուրում կայացած «Կրասնոդար»-ի դեմ խաղում Հարոյանը բացել էր խաղի հաշիվը, իսկ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

«Հայ պաշտպանը «Կրասնոդար»-ի դեմ խաղի 15-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը և «Ուրալ»-ին օգնեց մինչև 94-րդ րոպեն պահել հաղթական հաշիվը, երբ Ալեքսեյ Նիկոլաևը տարօրինակ 11-մետրանոց նշանակեց «Ուրալ»-ի դարպասին: Հենց այդ պատճառով Հարոյանի գոլը հաղթական չեղավ»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ,գրել է կայքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում