Սպորտ

Մոսկվայի «Արարատը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության հաջորդ փուլ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի «Արարատը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության հաջորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 8ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/64-րդ եզրափակիչում Մոսկվայի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց մերձմոսկովյան «Սատուրնին» ու հաղթեց 1-0 հաշվով:

«Արմենպրես»-իփոխանցմամբ, հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեցԹեյմուրազ Տոբոևը: «Արարատի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, Արսեն Հայրապետյանը, իսկ Արկադի Քալայջյանը փոխարինման դուրս եկավ:

Այսպիսով, Պողոս Գալստյանի գլխավորած թիմը դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկայի» հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում