Սպորտ

Կադիմյանն օգնեց «Վորսկլա»-ին ոչ ոքի խաղալ Կիևի «Դինամո»-ի հետ  

1 րոպեի ընթերցում

Կադիմյանն օգնեց «Վորսկլա»-ին ոչ ոքի խաղալ Կիևի «Դինամո»-ի հետ  

ԵՐԵՎԱՆ, 7ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրում Պոլտավայի «Վորսկլա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի (0:0) է խաղացել Կիևի «Դինամո»-ի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,Կադիմյանըխաղադաշտ է դուրս եկել «Վորսկլա»-ի մեկնարկային կազմում և փոխարինվել 83-րդ րոպեին:

«Վորսկլա»-ն 7 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի օգոստոսի 12-ին` հյուրընկալվելով Կամենսկի «Ստալ»-ին, որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը, և որի կազմում հանդես են գալիս Էդգար և Գոռ Մալաքյանները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում