«Շապեկոենսե»-ի հարձակվողը միացել է «Արարատ»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական «Շապեկոենսե»-ի նախկին հարձակվող Պադիլյա Մարտինս Վիլյամը միացել է Երևանի «Արարատ»-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 4-ին 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Արարատ»-ի մարզմանը:
Երևանյան ակումբին է միացել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Արամ Քոչարյանը, որի նախորդ ակումբը եղել է «Բանանց»-ը:
Կարդացեք հոդվածը` Русский