Սպորտ

«Բարսելոնա»-ն պաշտոնապես հաստատել է, որ Նեյմարին վաճառելու է 222 մլն եվրոյով

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն պաշտոնապես հաստատել է, որ Նեյմարին վաճառելու է 222 մլն եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կատալոնական«Բարսելոնա»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ կվաճառի հարձակվող Նեյմարին՝ նրա պայմանագրում նշված հրաժարագնի՝ 222 մլն եվրոյի դիմաց: Խաղացողին ձեռք կբերի ֆրանսիական ՊՍԺ-ն:

«Նեյմարն իր հոր և գործակալի հետ այսօր առավոտյան «Բարսելոնա»-ի ղեկավարությանը տեղեկացրել է ակումբը լքելու մտադրության մասին: Ակումբը նրանց տեղեկացրել է, որ տրանսֆերի դեպքում անհրաժեշտ է վճարել հրաժարագինը, որը հուլիսի մեկից կազմում է 222 մլն եվրո և պետք է վճարվի ամբողջությամբ: Խաղացողը «Բարսելոնա»-ի հետ շարունակում է մնալ պայմանագրով, սակայն ունի թույլտվություն չմասնակցելու մարզումներին»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ, նշված է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում