Սպորտ

ՉԼ-ում ու ԱՊԼ-ում հաղթելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները կստանան 4-ական միլիոն ֆունտ ստեռլինգ

1 րոպեի ընթերցում

ՉԼ-ում ու ԱՊԼ-ում հաղթելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները կստանան 4-ական միլիոն ֆունտ ստեռլինգ

ԵՐԵՎԱՆ, 1ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն այս մրցաշրջանում մեծ պարգևավճարներ է սահմանել ֆուտբոլիստների համար: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելովThe Sun-ը, Չեմպիոնների լիգայում ու Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու դեպքում անգլիական ակումբի խաղացողները կստանան 4-ական միլիոն ֆունտ ստեռլինգ (յուրաքանչյուր մրցաշարի համար՝ 2-ական միլիոն):

Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթանակի դեպքում ֆուտբոլիստներին կհատկացվի 90-հազարական ֆունտ ստեռլինգ, իսկ Անգլիայի լիգայի գավաթում հաղթանակը՝ 70-հազարական: Պարգևավճարները նախատեսված են միայն 2017/18 մրցաշրջանի համար:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կանցկացնի օգոստոսի 8-ին Մակեդոնիայում՝ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում մրցելով Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում