Սպորտ

Վահան Բիչախչյանը «Ժիլինա»-ում նորամուտը նշեց գոլով

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանը «Ժիլինա»-ում նորամուտը նշեց գոլով

ԵՐԵՎԱՆ,31ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սլովակիայի երկրորդ լիգայի առաջնության մեկնարկային տուրում «Ժիլինա-2»-ը սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Ինտեր»-ին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ,«Ժիլինա-2»-ի կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանՎահան Բիչախչյանը և դարձավ գոլի հեղինակ: 66-րդ րոպեին դուրս գալով փոխարինման` նա 71-րդ րոպեին բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմում:

«Ժիլինա-2»-ը հաջորդ խաղը կանցկանցի օգոստոսի 6-ին` հյուրընկալվելով Տրեբիսովի «Սլավո»-ին:

«Ես շատ ուրախ եմ: Ինձ համար այս գոլը շատ կարևոր է, և ես ուրախ եմ, որ գոլս օգնեց հաջող մեկնարկել մրցաշրջանը: Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել և ուրախացնել երկրպագուներին »,- Բիչախչյանի խոսքերն է մեջբերել «Ժիլինա»-ի պաշտոնական կայքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում