Սպորտ

Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Վալերենգա»-ի հետ խաղում

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Վալերենգա»-ի հետ խաղում

ԵՐԵՎԱՆ,31ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում ստուգողական հանդիպում անցկացրեց նորվեգական «Վալերենգա»-ի հետ և հաղթեց 3:0 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի օգնությամբ աչքի ընկավ բելգիացի Մարուան Ֆելաինին:

Երկրորդ կեսի սկզբնամասում հայազգի ֆուտբոլիստին փոխարինեց Ռոմելու Լուկակուն և դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Այս խաղում աչքի ընկավ նաև երիտասարդՄակթոմինեյը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում