«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերադարձել է Անգլիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերադարձել է Անգլիա՝ ավարտելով ուսումնամարզական հավաքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաները» ավարտեցին ուսումնամարզական հավաքը Միացյալ Նահանգներում: Ժոզե Մոուրինյոյի սաները անցկացրեցին 5 հանդիպում, հաղթեցին 4-ում և զիջեցին միայն մեկում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ ընկերական հանդիպումը մինչև առաջնության մեկնարկը կանցկանցի Օսլոյում՝ հուլիսի 30-ին:
Կարդացեք հոդվածը` Русский