Սպորտ

Վահան Բիչախչյանը հրաժեշտ է տվել «Շիրակ»-ին

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանը հրաժեշտ է տվել «Շիրակ»-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը հրաժեշտ է տվել «Շիրակ»-ին:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, մարզիչներին և թիմակիցներիս, որոնք ինձ շատ բան են տվել, որոնց շնորհիվ կարողանում եմ մեկ քայլ առաջ անել: Շատ մեծ դժվարությամբ եմ հեռանում թիմից, որտեղ առաջին քայլերս եմ կատարել, սակայն ուրախ եմ ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք աջակցում են թիմին՝ թե լավ, թե վատ պահերին: Ջանք և եռանդ չեմ խնայի, որպեսզի իմ քաղաքը և երկիրը ճանաչեն ամբողջ աշխարհում: Շնորհակալություն բոլորիդ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրաժեշտի խոսքում գրել է երիտասարդ ֆուտբոլիստը:

Բիչախչյանը համալրել է Սլովակիան ներկայացնող «Ժիլինա»-ի կազմը։ Հայ ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագրի։

Ակումբը հիմնադրվել է 1908 թվականին: Սլովակիայի 7-ակի չեմպիոն է և չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաև 2017 թվականին: Մեկ անգամ դարձել է Սլովակիայի գավաթակիր (2012 թվական): Տնային հանդիպումներն անցկացնում է Պոդ Դուբնյոմ մարզադաշտում, որը տեղավորում է 11 հազար հանդիսականի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում