Արցախի խորհրդարանն արտահերթ նստաշրջան է հրավիրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հուլիսի 21-ինկառավարության նախաձեռնությամբ և առաջարկած օրակարգով հրավիրել է արտահերթ նստաշրջան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից:

Խորհրդարանը քննարկել է «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները ինչպես նաև «Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետայինհամակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրայինծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼեռնայինՂարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացմանմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքումփոփոխություն կատարելու մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները:

Գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները ներկայացրել են պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ներկայացված նախագծերի վերաբերյալ մտքերի փոխանակության կարգով ելույթ է ունեցել պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, ում առաջադրած հարցերին պարզաբանումներ է տվել կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Խորհրդարանը քվեարկել է՝ երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացնելով նշված օրենսդրական փաթեթները:

Սույն օրենքների ընդունմամբ օրենսդիր մարմինը իրականացրել է Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ մինչև խորհրդարանի կողմից ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը` Սահմանադրությանը համապատասխանեցնելով Դատական օրենսգիրքը և «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքը:

Շնորհակալություն հայտնելով կառուցողական աշխատանքի համար՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ խորհրդարանը հուլիսի 24-ից անցնում է ամառային մեկամսյա արձակուրդի:

Հայերեն