Սպորտ

Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ

1 րոպեի ընթերցում

Նեյմարի հայրը բանակցություններ կվարի ՊՍԺ-ի ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի գործակալն ու հայրն այսօր կհանդիպի ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին վստահեցնում է RMC-ն:

Կողմերը քննարկելու են բրազիլացու անձնական պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Ընդգծվում է, որ գործարքը կարող է կնքվել այսօրվա ավարտին մոտ:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ 25-ամյա ֆուտբոլիստի համար ՊՍԺ-ն կվճարի 222 մլն եվրո՝ կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի կնքած պայմանագրում նշված հրաժարագինը:

Նեյմարը կապտանռնագույնների կազմում խաղում է 2013 թվականից: Թիմի կազմում անցկացրել է 186 խաղ՝ խփել 105 գոլ և կատարել 80 գոլային փոխանցում: Համաձայն ԶՄՆ-երի տեղեկությունների, Նեյմարի՝ «Բարսելոնա»-ից հեռանալու մոտիվացիան Լիոնել Մեսիի ստվերի տակ մնալուն վերջ տալն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում