Մինսկի խմբի համանախագահները շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը. ՀՀ Նախագահ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը և որ կողմն է նախահարձակ լինում, որ կողմն է խախտում հրադադարը։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նաև այն դիտարկումներին, թե Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը հավասարության նշան են դնում: Նախագահը չի կիսում այդ կարծիքը:

«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է, ես քիչ հետո նաև դրան կանդրադառնամ, բայց իրենք ինչպես պետք է վարվեն ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ դա կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»,-ասել է ՀՀ նախագահը:

Անդրադառնալով հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձություններին,Սերժ Սարգսյանը նշել է, որ չի համարում, թե ինչ-որ նոր փուլ են հակամարտության ընթացքում, որովհետև լարվածությունը, որ տիրում է շփման գծում վաղուց է հաստատվել:

«Ցավոք սրտի, և մերթընդմերթ լինում են տեղային նշանակության միջադեպեր, որ, կողմերի շնորհիվ, այսպես ասեմ, կողմերի լրատվամիջոցների շնորհիվ նաև ստանում են հասարակական լայն հնչեղություն։ Սովորաբար դրանք լինում են այն դեպքում, երբ այդ միջադեպերի ընթացքում մարդկային զոհեր են լինում և հուլիսի 4-ի իրադարձություններն, իմ կարծիքով, դրանով էին պայմանավորված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է նախագահը:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մերթընդմերթ սրվող լարվածության մասին՝ նախագահն ասել է. «Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ, և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմում վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ»,-ասել է ՀՀ նախագահը։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա