1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: