Չեմ էլ մտածում բանտ վերադառնալ. Նիշանյանը խոստացել է մանրամասնորեն պատմել կատարվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը խոստացել է, որ երբ գա ժամանակը, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է թուրքական HaberTurk-ի լրագրողի հետ զրույցում:

Նիշանյանի հետ կապ հաստատած թուրք լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե արդյոք նա բանտից թույլտվությամբ է դուրս եկել, ինչին ի պատասխան լեզվաբանն ասել է. «Չեմ ցանկանում այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ: Մի փոքր վաղ է խոսել կատարվածի միջոցների և ձևի մասին: Թող ոչ ոք չկասկածի, որ երբ գա ժամանակը, ամենայն մանրամասնությամբ կպատմեմ կատարվածը: Սակայն դեռևս ժամանակը չէ»:

Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել է. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»:

Նիշանյանի հետ հեռախոսակապ է հաստատել նաև թուրքական «Դողան» լրատվամիջոցը, ում մտավորականն ասել է. «Բանտում էի, բայց արդեն չեմ: Չեմ էլ մտածում այնտեղ վերադառնալ»: Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայում է, թե արդեն դրա սահմաններից դուրս է եկել՝ Նիշանյանը նշել է. «Ես էլ չգիտեմ որտեղ եմ: Տարոսը բռնությանը զոհ գնացած բոլոր մարդկանց»:

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել:Նախնական տեղեկություններով՝ Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:

Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյանէջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ.տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում