Սպորտ

Լևոն Արոնյանը Գրան Պրիիում կիսում է 14-15-րդ տեղերը

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը Գրան Պրիիում կիսում է 14-15-րդ տեղերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլի 8-րդ տուրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչուն: 8-րդ տուրից հետո աղյուսակը 5.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Թեյմուր Ռաջաբովը:Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին առաջատարին զիջում են կեսական միավորով և կիսում են 2-3-րդ տեղերը:

Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 14-ից 15-րդ տեղերը: Կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Սալեմ Սալեհի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում