Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Անիշ Գիրին է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրին, որտեղ կկայանան 7-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 7-րդ տուրում կխաղա Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրիի հետ:
6-րդ տուրերից հետո Արոնյանն ունի 3 միավոր և կիսում է 8-12-րդ հորիզոնականները: 4-ական միավոր ունեն և առաջատարներն են Թեյմուր Ռաջաբովը, Պենտալա Հարիկրիշնան և Ալեքսանդր Գրիշչուկը:
Կարդացեք հոդվածը` Русский