Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն Արցախում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը եւԱղվան Վարդանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ Ազգային ժողովիխմբակցությունների ղեկավարների, մշտական հանձնաժողովների նախագահների, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ: