Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր ավագը Մայքլ Կարիկն է

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր ավագը Մայքլ Կարիկն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ուեյն Ռունիի հեռանալուց հետո նոր ավագ ունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «կարմիր սատանաների» նոր ավագը կլինի Մայքլ Կարիկը: Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2006 թվականին «Տոտենհեմ»-ից: Մինչ այս կիսապաշտպանը «կարմիրների» կազմում անցկացրել է 314 հանդիպում, դարձել 17 գոլի հեղինակ:

Այս օրերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հավաք է անցկացնում ԱՄՆ-ում՝ նոր մրցաշրջանին նախապատրաստվելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում