Սպորտ

Վահան Բիչախչյանն ԱՊՀ ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում է

1 րոպեի ընթերցում

Վահան Բիչախչյանն ԱՊՀ ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի և Գյումրու «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն ընդգրկվել է ԱՊՀ ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «СОККЕР»-ը կազմել է ԱՊՀ հեռանկարային ֆուտբոլիստների 13-յակը, որտեղ հայտնվել է նաև Բիչախչյանը: «Նա պատրաստ է խաղալ Եվրոպայում: Այս տղան մեծ ապագա ունի, և նրա հետ ապագա ունի նաև հայկական ֆուտբոլը»,-ասված է Բիչախչյանի մասին:

Վահան Բիչախչյանը ծնվել է 1999 թվականին Գյումրում: Հանդես է գալիս «Շիրակ»-ի կազմում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում