«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտնապես հայտարարել է Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր ստորագրելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ պայմանագիր սոտորագրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով անգլիական ակումբի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 24-ամյա բելգիացի հարձակվողի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: Լուկակուն նոր թիմին կմիանա Լոս Անջելեսում մինչմրցաշրջանային նախապատրաստությանն ընդառաջ:

«Ռոմելուն իսկապես շատ լավ տարբերակ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Նա լավ անձնավորություն է և մեծ խաղացող: Բնական է, որ նա ցանկանում է շարունակել իր կարիերան մեծ ակումբում: Նա լավ համալրում կլինի մեր խմբի համար, և ես համոզված եմ, որ թիմը նրան լավ կընդունի: Ես սպասում եմ նրա հետ աշխատելուն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ռոմելու Լուկակուն իր խոսում շնորհակալություն է հայտնել «Էվերթոն»-ի ղեկավարությանն ու երկրպագուներին այդ ակումբում անցկացրած 4 տարիների համար: «Այնտեղ ես լավ ընկերներ ունեմ, որոնց հետո շատ հետաքրքիր ու զվարճալի պահեր եմ կիսել: Սակայն, երբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Ժոզե Մոուրինյոն թակում են դուռը, դա նոր հնարավորություն է, որը ես չեմ կարող մերժել»,- ասել է բելգիացի հարձակվողը:

Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լուկակուի համար «Էվերթոն»-ին վճարել է 85 միլիոն եվրո: Նշվում է, որ Լուկակուն նոր ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում