Սպորտ

Ռոնալդուն կդառնա «Ռեալ»-ի երրորդ ավագը

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն կդառնա «Ռեալ»-ի երրորդ ավագը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կդառնա թիմի երրորդ ավագը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը:

Թիմի հիմնական ավագը կշարունակի լինել Սերխիո Ռամոսը, իսկ փոխավագը կլինի Մարսելոն: Թիմի երրորդ ավագը պորտուգալացի պաշտպան Պեպեն էր, ով ազատ գործակալի կարգավիճակով լքել է թիմը և միացել թուրքական «Գալաթասարայ»-ին:

Պեպեի հեռանալուց հետո «Ռեալ»-ի երրորդ ավագը կդառնա Քրիշտիանու Ռոնալդուն: Նշվում է նաև, որ Ռոնալդուն հաճախակի հանդիպումներ է ունենալու ակումբի ղեկավարության հետ՝ թիմի վերաբերյալ արդիական հարցերի քննարկման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում