Էդմոն Մարուքյանը գոհ է Արման Թաթոյանի աշխատանքից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գոհ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատանքից: Ազգային ժողովում «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկմանը Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ հետևում է Արման Թաթոյանի աշխատանքին և գոհ է: «Հետևում եմ պաշտպանի գործունեությանը և ասեմ, որ ձայն չեմ տվել ժամանակին, բայց հիմա, եթե քվեարկելու լինեի, անպայման կքվեարկեի պարոն Թաթոյանի օգտին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներին, ովքեր հիմնականում գովեստի խոսքեր էին հնչեցնում Արման Թաթոյանին՝ Մարուքյանն ընդգծեց, որ նրա աշխատանքը գովաբանելու փոխարեն իշխանությունները պետք է ի կատար ածեն նրա որոշումները: «Մարդու իրավունքների պաշտպանը կարող է հաջողել, եթե պետական համակարգը ադեկվատ է արձագանքում նրա հայտնաբերած խախտումներին»,-ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն էլ պետք է ընդդիմությանը ներկայացնի, թե պետական որ մարմիններն են անտեսում իր որոշումները, որպեսզի ընդդիմությունն էլ բարձրաձայնի այս մասին: «Մաղթում եմ հաջողություններ ձեր գործում, իմացեք՝ խորհրդարանում աջակցություն եք ունենալու՝ ձեր որոշումներն ի կատար ածելու համար»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ Արման Թաթոյանը կլինի առաջին Մարդու իրավունքների պաշտպանը, ով իր ամբողջական ժամկետով կաշխատի:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան