Հասարակական

Վիգեն Սարգսյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդին պարգևատրել է «Ռազմական համագործակցություն» մեդալով

2 րոպեի ընթերցում

Վիգեն Սարգսյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդին պարգևատրել է «Ռազմական համագործակցություն» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Անգելիկի Պապատասին և ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում եռամյա գործունեության ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումի համար և մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:

Գնդապետ Մավրոեիդիսը, իր հերթին շնորհակալություն հայտնելոով հայ գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տեղեկացրել է, որ ձեռքբերված պայմանավորվածություններն ու ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն, քանի որ պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը կարևորվում է Հունաստանի կողմից և մշտապես ջանքեր են ներդրվելու համագործակցության զարգացման համար:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Մավրոեիդիսը պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում