Հասարակական

Եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուսիսային շրջաններում հուլիսի 10-ին, արևելյան շրջաններում՝ հուլիսի 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում հուլիսի 10-12-ը, 14-ին պասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 13-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում ՝ մինչև 17-19մ/վրկ արագություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում