Տարածաշրջանային

ԱՄՆ կոնգրեսականը ցանկանում է հասնել Թուրքիային կործանիչներ մատակարարելու արգելքին

3 րոպեի ընթերցում

 ԱՄՆ կոնգրեսականը ցանկանում է հասնել Թուրքիային կործանիչներ մատակարարելու արգելքին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ առաջարկել են փոփոխություններ կատարել գալիք շաբաթ քննարկվելիք 2018 թվականի պաշտպանության իրավազորության օրենքում և արգելափակել Թուրքիային ամերիկյան արտադրության զենքերի (ատրճանակներից մինչև կործանիչներ) վաճառքը, ինչը կապված է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման միջադեպի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով DefenseNews-ը, նման առաջարկով հանդես է եկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Դևիդ Սիսիլինը, որը նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ է: Նա ձգտում է արգելափակել F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: Այս հարցում նրան աջակցություն են հայտնել մի շարք գործընկերներ:

Ավելի վաղ Դեյվ Թրոթը, Ֆրենք Փալոունը, Ադամ Շիֆը, Էլիոթ Էնգելն, Դևին Նունեսը ու մի շարք այլ բարձրաստիճան կոնգրեսականներ կոչ էին արել Պետքարտուղարությանը հրաժարվել Թուրքիայի նախագահի թիկնազորին 1.2 մլն դոլարի ամերիկյան կիսաավտոմատ ատրճանակներ վաճառելու մտքից: Նախաձեռնությունը պաշտպանել են նաև Մերիլենդից ու Նյու-Հեմփշիրից սենատորներ Բեն Կարդինը և Ժաննա Շահինը:

Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է 18 անձանց մասին, որոնց մեղադրանքներ են առաջադրվել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար: Նրանց թվում 9-ը անվտանգության աշխատակիցներ են և 3-ը` թուրք ոստիկաններ:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, պետքարտուղար Թիլերսոնը՝ անընդունելի համարելով թուրքական հաշվեհարդարը Վաշինգտոնի կենտրոնում, Վաշինգտոնի քաղաքապետը և մի խումբ կոնգրեսականներ:

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում