Սպորտ

«Բանանց»-ը հավաք կանցկանցի Վրաստանում

1 րոպեի ընթերցում

«Բանանց»-ը հավաք կանցկանցի Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 10-17-ը Երևանի «Բանանցն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի ընթացքում նախատեսված է երեք ստուգողական հանդիպում վրացական թիմերի դեմ:

«Բանանցը» կիջևանի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ մարզումներն ու խաղերը տեղի կունենան Սագուրամոյում գտնվող Թբիլիսիի «Լոկոմոտիվի» մարզաբազայում:

Հուլիսի 12-ին «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի Թբիլիսիի «Սաբուրթալոյի» հետ, հուլիսի 14-ին՝ Գորիի «Դիլայի» հետ, իսկ հուլիսի 17-ին կայանալիք խաղի մրցակիցը դեռ ճշտված չէ:

Հանդիպումները կցուցադրվեն FC Banants TV-ի ուղիղ եթերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում