ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայում իրավապաշտպանների նոր ձերբակալություններով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է այն փաստի առնչությամբ, որ հուլիսի 5-ին Թուրքիայում ձերբակալվել են առաջավոր իրավապաշտպաններ Amnesty International կազմակերպությունից և այլ ինստիտուտներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթի տարածած հաղորդագրության մեջ:

«Առաջնակարգ իրավապաշտպանների, լրագրողների, ակադեմիկոսների ու ակտիվիստների ձերբակալություններից հետո մենք կրկին ընդգծում ենք մարդու իրավունքները հարգելու կարևորությունը, որն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ և բխում է Թուրքիայի միջազգային պարտավորություններից: Ինչպես մենք արդեն բազմիցս ասել ենք՝ խոսքի ազատության համառ սահմանափակումները քայքայում ենք ժողովրդավարական հասարակության հիմքերը: Դժվար ժամանակներում անհրաժեշտ են ոչ թե ավելի քիչ, այլ ավելի շատ ձայներ»,- նշել է խոսնակը:

Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են ներկաներից ավելի քան տասին: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք:

Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել միջազգային Amnesty International կազմակերպությունը, որը խորը մտահոգություն է հայտնել ակտիվիստներին անհիմն պատճառներով ձերբակալելու առնչությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

Հայերեն English Русский

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը