Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դեռևս չի հետևի ԵՏՀ-ի՝ ԵԱՏՄ անդամների համար լեգեոների կարգավիճակի վերացման առաջարկին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դեռևս չի հետևի ԵՏՀ-ի՝ ԵԱՏՄ անդամների համար լեգեոների կարգավիճակի վերացման առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դեռևս մտադիր չէ հետևել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՄ երկրների անդամ-պետությունների քաղաքացիներին լեգեոների կարգավիճակից վերացման հետ կապված առաջարկություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԵՖՄ նախագահ Վիտալի Մուտկոն:

«Դեռևս ոչ»,- պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Մուտկոն, ում խոսքը մեջբերել է Rambler News Service-ը:

Մայիսին ԵՏՀ-ն ԵԱՏՄ անդամ պետություններին տեղեկացրել է սպորտային թիմերում հանդես եկող միության անդամ երկրների քաղաքացի լեգեոներների քանակի սահմանափակումների վերացման անհրաժեշտության մասին:

Հունիսի 5-ին հայտնի է դարձել, որ 2018-2019 թվականների մրցաշրրջանից Ռուսաստանի պրեմիեր լիգայում լեգեոներների սահմանափակումը կլինի թիմերի հայտացուցակում, այլ ոչ թե խաղադաշտում: Ներկա դրությամբ ՌՊԼ-ում գործում է «6+5» համակարգով սահմանափակում, ինչը ենթադրում է, որ խաղադաշտում մրցավեճի ընթացքում թիմի կազմում կարող են միաժամանակ գտնվել ոչ ավելի քան 6 արտասահմանցի ֆուտբոլիստ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում