Պաշտոնական

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

2 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը հայ-բրիտանական միջպետական կապերի զարգացման եւ ընդլայնման համատեքստում արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումն ու փորձի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Միացյալ Թագավորության դեսպանության հետ առկա նպաստավոր համագործակցությանը: Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում