Տնտեսություն

«Ֆիթչ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը կարևում է Երևանին կրեդիտային վարկանիշ տալը

1 րոպեի ընթերցում

«Ֆիթչ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը կարևում է Երևանին կրեդիտային վարկանիշ տալը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիթչ» ընկերության ԱՊՀ եւ Սևծովյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովը շատ է կարևորում դեկտեմբերին հրապարակված Երևան քաղաքի վարկանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին նա խոսեց հուլիսի 4-ին` լրագրողների հետ ճեպազրույցում:

«Դեկտեմբերին հրապարակել էինք Երևան քաղաքի վարկանիշը, ինչը, կարծում եմ, շատ կարևոր վարկանիշ է, քանի որ միջազգային կապիտալի շուկայում Հայաստանի պրոֆիլն աճել է շնորհիվ նրա, որ Երևանը ստացել է կրեդիտային վարկանիշ»,- ասաց Սուրկովը:

Նրա խոսքով՝ վարկանիշները հարկավոր են պարտատոմսերի թողարկման համար: Սուրկովը նկատեց, որ ՀՀ ԿԲ-ն ուշադրություն է դարձնում կրեդիտային վարկանիշների վրա:

«Fitch Ratings»-ն ունի 100 տարվա պատմություն: Ներկայում ընկերությունն ունի երկու գրասենյակ Նյու Յորքում և Լոնդոնում, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 100-ի: Ընկերությունը տրամադրում է ֆինանսական լուծումներ, հետազոտական աշխատանքներ ու իրականացնում կանխատեսումներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում