«Փյունիկ»-ը մեկնել է Սլովակիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը մեկնել է հավաքի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ն ուղևորվել է Սլովակիա: Վաղ առավոտյան թիմը մեկնել է Վիեննա, որտեղից ավտոբուսով կշարունակի Բրատիսլավա։ Նախքան «Սլովան»-ի հետ մրցավեճը՝ հուլիսի 4-ին և հուլիսի 5-ին, Արմեն Գյուլբուդաղյանցի սաները երկու մարզում կանցկացնեն։
Կարդացեք հոդվածը` Русский