Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է. «Այս տարի լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Քառորդ դարի ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով եւ համալրվել նոր բովանդակությամբ»:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ճապոնիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում եւ մեր երկրում առանձնահատուկ հետաքրքրություն կա Ճապոնիայի պատմության եւ մշակույթի հանդեպ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիների ընթացքում Հայաստանին տրամադրված աջակցության եւ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգում:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Ճապոնիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կշարունակի դրսեւորել իր որդեգրած հավասարակշիռ դիրքորոշումը:

Էյջի Տագուչին շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Դեսպանը բարձր է գնահատել Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը եւ փաստել, որ հիմնադրման օրվանից ի վեր դեսպանությունը ձգտում է զարգացնել եւ խորացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ: Պարոն Տագուչին անդրադարձել է Հայաստանում Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, բարեկամ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացմանը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման նոր ուղիների բացահայտմանն առնչվող հարցերին:

Էյջի Տագուչին կարեւորել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումները, անցումը խորհրդարանական կառավարման համակարգին՝ նշելով, որ դրանով Հայաստանը եւս մեկ քայլով մոտենում է Ճապոնիային:

Հանդիպման ավարտին զրուցակիցները նշել են, որ Ազգային ժողովի այգում աճող սակուրաները խորհրդանշում են հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը, որը տարեցտարի խորանում է՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից:

Հայերեն Русский

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին