«Ազատ հայրենիք» կուսակցության առաջիկա համագումարում կքննարկվի Բակո Սահակյանի թեկնածությունը սատարելու հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական գալիք ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

«Այսօր տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի՝ կենտրոնական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարի օրակարգի հարցերը: Հաստատված օրակարգի համաձայն՝ համագումարում հաշվետվությամբ հանդես կգա կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ապա տեղի կունենան կուսակցության նոր նախագահի և ղեկավար մարմինների ընտրություններ»,- ասել է Թովմասյանը:

Անդրադառնալով առաջիկայում կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններին՝ Թովմասյանը նշել է, որ քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո հուլիսին Խորհրդարանի կողմից անցումային շրջանի համար պետք է նախագահ ընտրվի, համագումարի պատվիրակները պետք է լիազորեն խորհրդարանի պատգամավորներին, թե ում թեկնածությունը սատարեն նախագահի ընտրության ժամանակ:

«Այսօր կայացած խորհրդի նիստում քննարկված առանցքային հարցերից մեկը եղել է առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված կուսակցության դիրքորոշման հարցը: Արդյունքում, որոշում է կայացվել հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարի քննարկմանը դնել Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը սատարելու հարցը»,- նշել է Ա. Թովմասյանը:

«Շուրջ մեկ տասնամյակ մենք շատ ակտիվ աշխատել ենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ որպես կուսակցություն կրելով մեծ պատասխանատվություն մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է լուրջ առաջընթաց գրանցել հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, հաղթահարել 2016թ.-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի դժվարությունները և մեծ մասամբ կյանքի կոչել նախագահի նախընտրական ծրագրի դրույթները: Բակո Սահակյանի հետ մինչև 2020թ.-ը, համոզված եմ, կկարողանանք ավարտել բոլոր այն ծրագրերը, որոնց իրագործումը մեզ չի հաջողվել այս ընթացքում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով»,- ընդգծել է Թովմասյանը:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով