Մոսկվայում վատ եղանակի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթներ են չեղարկվել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ են դարձել մի շարք չվերթների հետաձգմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնականկայքէջի տվյաներով` հուլիսի 1-ին դեպի Մոսկվա չեղարկվել է մեկ, ուշացումով են կատարվել դեպի Մոսկվա , Կրասնոդար եւ Սանկտ Պետերբուրգ մեկական չվերթներ:
Մոսկվայից Երեւան ժամանող մեկ չվերթ չեղարկվել է, ուշացումով են ժամանել մեկական ինքնաթիռներ Կրասնոդարից եւ Մոսկվայից: