Էրդողանը Գերմանիա կմեկնի 250-հոգիանոց պատվիրակությամբ. թիկնազորի հետախուզվող անդամները ցուցակում չկան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին մասնակցել պատրաստվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կմեկնի 250-հոգիանոց պատվիրակությամբ: Պատվիրակության անդամների ցուցակը թուրքական կողմը հանձնել է Գերմանիայի իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Լրատվամիջոցը թուրքական ու գերմանական դիվանագիտական աղբյուրներից պարզել է, որ պատվիրակության կազմում կա հինգ նախարար և ավելի քան 60 ոստիկան:

Պաշտոնական Անկարան անցնող շաբաթվա ընթացքում ինքնակամ թարմացրել է պատվիրակության մեջ ընդգրկված անդամների ցուցակը՝ հանելով այդտեղից Էրդողանի թիկնազորի այն անդամներին, ովքեր հետախուզման մեջ են հայտարարված Միացյալ Նահանգներում:

Համբուրգ քաղաքի ոստիկանության պետ Ռալֆ Մարտին Մեյերը հայտարարել էր, որ եթե G-20 գագաթնաժողովի շրջանակում Գերմանիա ժամանած Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի անդամները, ովքեր ԱՄՆ-ում հետախուզման մեջ են հայտարարված, ծեծկռտուք սկսեն, ապա իրենք պատրաստ են դիմելու ցանկացած միջոցի՝ ընդհուպ մինչև ձերբակալության:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից էլ պաշտոնական Անկարային հայտնել էին, որ չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Էրդողանի թիկնազորի այն 12 անդամներին, ովքեր Վաշինգտոնում հարձակվել էին ցուցարարների վրա և ում նկատմամբ կա կալանքի որոշում:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

Հարձակմանը մասնակից ԱՄՆ երկու թուրք քաղաքացի արդեն ձերբակալված են:

Հայերեն English Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են