Սպորտ

Լևոն Արոնյանը Լյովենի մրցաշարի 3-րդ տուրից հետո ունի 2 միավոր

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը Լյովենի մրցաշարի 3-րդ տուրից հետո ունի 2 միավոր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտվել է «Grand Chess Tour»-ի Լյովենի մրցաշարի 3-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում կայացել է արագ շախմատի 3 տուր: Լևոն Արոնյանը առաջին տուրում զիջել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, երկրորդ տուրում հաղթել վրացի Բաադուր Ջոբավանին, իսկ երրորդում պարտվել Անիշ Գիրիին: Այժմ Արոնյանն ունի 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է:

Առաջատարը Ուեսլի Սոն է, ով ունի 5 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում