Առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում Սպասվում է առանց տեղումների եղանակ։