Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է գարու բերքահավաքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քաշաթաղի շրջանում անցած տարվա աշնանը և այս գարնանը կատարվել է ընդհանուր 20081հա հացահատիկի ցանքս. ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա և հաճար՝ 1046հա: Հունիսի 5-ից արաքսամերձ հարթություններում սկսվել է գարու բերքահավաքը: Ըստ շրջվարչակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ 2017թ. հունիսի 12-ին հնձվել է 360հա գարու արտ՝ 30,3ց/հա բերքատվությամբ: Ստացվել է 1090տ բերք: Այս օրերին բերքահավաքն իրականացվում է նաև Աղաձոր գյուղի՝ Թովմասարում գտնվող արտերում, պետական պահուստային ֆոնդի ցանքատարածքներում և այլ տեղերում: Արտերում աշխատել են 37 կոմբայն, որից 11-ը բերվել է Սյունիքի մարզից: Մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր կատարվել է 1100հա գարու հունձ: Ստացվել է 3454տ բերք՝ 31,4ց/հա բերքատվությամբ: Բերքահավաքն անկորուստ և ժամանակին իրականացնելու նպատակով Իշխանաձոր գյուղում գործում է հակահրդեհային շուրջօրյա շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Արտերին մոտ ստեղծվել է 3 հակահրդեհային հենակետ, որտեղ նույնպես շուրջօրյա հերթապահություն է իրականացվում հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցների և համայնքների բնակիչների մասնակցությամբ: Մոտակա օրերին հենակետերի թիվը կավելանա ևս երկուսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի ՓԾ բաժնի պետ Քերոբ Մովսեսյանը տեղեկացրեց, որ այս օրերին արտակարգ որևէ դեպք չի գրանցվել, բերքահավաքի աշխատանքներն ընթանում են նախատեսած կարգով: Բերքահավաքին զուգահեռ՝ կատարվում են գյուղատնտեսական այլ աշխատանքներ ևս: Ըստ գյուղվարչության տեղեկանքի՝ այս օրերի դրությամբ շրջանում կատարվել է 214հա եգիպտացորենի ցանքս: Տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի, բոստան-պարենի, առվույտի, կորնգանի, հատիկաընդեղենի ընդհանուր գարնանացանը կազմում է ավելի քան 1240հա: Այս գարնանը կատարվել է նաև յուղատու բույսերի ցանքս: 4 համայնքում ընդհանուր ցանվել է 63,5հա կտավատ, որից 35-ը՝ հյուսիսային թևի Մոշաթաղի գյուղական համայնքում: Այստեղ կատարվել է նաև 55հա կորնգանի ենթացանքս: Հարավային Գետափի գյուղական համայնքում իրականացվել է հնդկացորենի 4հա ցանքս: Համեմատած անցած տարիների՝ 2017-ին մեծ է նաև արևածաղկի ցանքսը՝ ընդհանուր՝ 79, 7հա, ոից 70-ը՝ ՊՊՖ տարածքներում: Հունիսի 1-ին տեղացած կարկտի պատճառով մոտ 400հա ցանքատարածք վնասվել է 50-100 տոկոսով։ Բնական տարերքը հիմնականում վնասել է Ծաղկաբերդի գյուղական համայնքի գարու և ցորենի արտերը: Հուսանք՝ այսուհետ մայր բնությունը բարեհաճ կլինի հողօգտագործողների հանդեպ, իսկ բարիք ստեղծող մեր հայրենակիցները կստանան սպասվելիք հատուցումը:

Զոհրաբ Ըռքոյան

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով