ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Էստոնիայի ԱԳ նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին ընդգծել է Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում:
Միկսերը նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է կողմերի շահերից. «Անհրաժեշտ է խուսափել իրավիճակը բարդացնող հռետորաբանությունից: Մենք վստահ ենք, որ Մինսկի խումբը մեծ ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման համար»: