Աշխարհի ամենաերկար զիփլայնը Հայաստանում պատրաստ կլինի այս հուլիսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաերկար զիփլայնը Ենոքավանի «Yell Extreme Park»-ում շահագործման կհանձնվի այս ամառ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Yell Extreme Park» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը: «Զիփլայնի ճարտարապետական հատվածը գրեթե պատրաստ է և միայն մի երկու հարց է մնացել լուծելու: Իսկ բուն շինարարությունը կսկսվի հունիսի 20-ին: Մենք նախատեսել ենք շինարարությունն ավարտել հուլիսի վերջին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Չիբուխչյանը: Շուտով Արցախում ևս կլինի «Yel Extreme Park»: «Արցախում հրաշալի բնություն կա և մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար»,-շեշտեց նախագծի հեղինակը:

Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում մայիսի 4-ից-հունիսի 2-ն անցկացվել է կոլեկտիվ դրամահավաք, որի արդյունքում հավաքվել է 22 հազար 165 ԱՄՆ դոլար:

«Yell Extreme Park» նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:

Նախագիծն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսել է իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ:

ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող աշխարհի ամենաերկար զիփլայնը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը կտևի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ:

Հայերեն العربية English Русский

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում