Բնապահպանության նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արծվիկ Մինասյանը Նախագահին զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների և լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ ներդնելու վերաբերյալ։

Բնապահպանության նախարարն անդրադարձել է նաև անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու վերահսկմանը:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է աշխատանքներ սկսել միասնական անտառային կառավարման համակարգի ստեղծման ուղղությամբ և ներկայացրել «Դիլիջան» ազգային պարկի երեք ռիսկային մասնաճյուղերի պահպանությունը մասնավոր պահնորդական կազմակերպությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը: Նախարար Մինասյանը զեկուցել է նաև կենսաբազմազանության անձնագրավորման, էկոտուրիզմի ներուժի արդյունավետ օգտագործման, բնապահպանական և բնօգտագործման վճարների քաղաքականության վերանայման ուղղությամբ գերատեսչության ձեռնարկած քայլերը:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է նախարարին ակտիվացնել աշխատանքները բնություն–արտաքին պարտք մեխանիզմի գործադրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Հայաստանի երկկողմ վարկային պարտավորություններից որոշակի միջոցներ ուղղել Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծմանը։

Նախագահը նախարարի հետ քննարկել է Սևանա լճի պահպանության ու էկոհամակարգի վերականգնման միջոցառումներին վերաբերող հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ: Բնապահպանության նախարարը զեկույցի ժամանակ ներկայացրել է «Սևան» ազգային պարկը կենսոլորտային արգելավայրի վերածելու հեռանկարային ծրագիրը:

Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ Նախագահի հանձնարարությամբ Արարատյան դաշտում իրականացված ջրախնայողության արդյունքում խնայվել է 980.24 մլն մ³/տ ջուր, սակայն առկա ջրօգտագործումը դեռևս գերազանցում է թույլատրելի ծավալները, որոնց կրճատման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Հանրապետության Նախագահին ներկայացվել է նաև նախարարության կառուցվածքային և կադրային բարեփոխումների անհրաժեշտությունը:

Հայերեն العربية English Русский

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն