Թալիշցիները ցանկանում են վերադառնալ հայրենի գյուղ. ինչպիսի պայմաններում են նրանք բնակվում Ալաշանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիշցիները ժամանակավոր բնակության վայրում՝ Ալաշանում, ազատված են կոմունալ վճարումներից: Նրանց հատկացրել են հողատարածքներ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, ինչպես նաև ամեն ընտանիքին՝ մեկ կով:

Այժմ Ալաշանում ընթանում են քսան տնակների կառուցման աշխատանքները: Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանի խոսքով, դրանից բացի, իրենք Արցախի Հանրապետության նախագահին խնդրել են ևս տասը տնակ ավելացնել, որոնց կարիքը կա:

Թալիշի բնակչուհի Նորա Վարդանյանը, ով իր երկու երեխաների հետ արդեն մեկ տարի ապրում է Ալաշանում, «Արմենպրես»-ի հետ զրույցում ցանկություն հայտնեց վերադառնալ Թալիշ: Նրա ամուսինն այժմ գտնվում է այնտեղ՝ որպես պայմանագրային զինծառայող: Նա հիշեց ապրիլյան այդ չարաբաստիկ օրը, երբ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում սկսեցին ռմբակոծել գյուղը: Նորան պատմեց, որ այդ ժամանակ իրենք ընտանիքով ապաստանեցին խրամատում, այնուհետև ամուսինն իրենց դուր բերեց այնտեղից և տարավ Երևան, հետո Ստեփանակերտ և վերջում՝ Ալաշան:

«Պայմանները հարմարավետ են: Պետությունը բոլոր հնարավորությունները ստեղծել է, ամեն ինչ էլ արել են, բայց, միևնույն է, մեր Թալիշից լավ տեղ չկա: Շատ ենք ուզում վերադառնալ այնտեղ: Կուզենայինք վերադառնալ, որ մեր ընտանիքը վերամիավորվեր: Ապրիլյան դեպքերից հետո ամուսինս անցավ պայմանագրային ծառայության և մնաց Թալիշում»,- ասաց Նորան:

Նրա երեխաները՝ Մաշան ու Անին, շուտով կհաճախեն դպրոց: Նրա խոսքով՝ Ալաշանում դպրոցի համար լավ պայմաններ կան, սակայն խնդիր է մանկապարտեզի բացակայությունը: Վերջում թալիշցի կինը նշեց, որ իրենց Թալիշի տան միայն պատուհաններն են վնասվել, և իրենք սպասում ենք, որպեսզի այն վերանորոգվի, որ վերադառնան:

«Տեսնում եք, ինչ հողամաս ունենք: Ամբողջը ես ու կինս ենք արել»,-այսպես դիմավորեց թալիշցի ֆիդայի 53-ամյա Կարո Ղավալյանը, ով ապրիլյան դեպքերի ժամանակ ընտանիքը տեղափոխել էր Ստեփանակերտ, իսկ Ալաշանում ապրել սկսել է օգոստոսից: Նա ունի չորս երեխա:

Ալաշանում Կարոյի ընտանիքը զբաղվում է լոբու, կարտոֆիլի և այլ բանջարեղենային կուլտուրաների մշակությամբ՝ չնայած Թալիշում մեղու, ճագար, բադ, հավ, կով է պահել: «Լավ է, շան տղի թուրքերը կրակեցին՝ անասունից ազատվեցի: Ինձ համար հանգիստ ապրում եմ»,- կատակով ասաց Կարոն, սակայն հետո լուրջ խոստովանեց, որ թալիշեցիք լավ կյանք տեսած, լավ կյանքի ընտելացած ժողովուրդ են: «Համ գործ անող ենք, համ էլ ստեղծող: Մենք անբան չենք: Մեզ մոտ եթե ինչ-որ մեկը աշխատում է, կողքինը տեսնում է, սկսում է ավելի շատ աշխատել»,-ասաց նա:

Իմ այն հարցին, թե չի՞ ցանկանում, արդյոք, վերադառնալ Թալիշ, պատասխանեց, որ արդեն այնտեղ է: «Ժամանակիս հիմնական մասն անցկացնում եմ Թալիշում, այստեղ եմ գալիս մի քանի օրով: Շուտով կսկսվի աշխատանքային սեզոնը, թութ թափ տալու ժամանակն է, գնալու եմ Թալիշ, աշխատեմ»,- ընդգծեց թալիշցի տղամարդը:

Այժմ Ալաշան տեղափոխված Թալիշի դպրոցի տնօրեն Տանյա Բեժունցի խոսքով՝ ներկայումս դպրոցում սովորում են 23 աշակերտ, իսկ Թալիշում մեկ տարի առաջ նրանց թիվը 102-ն էր: «Այս տարի մեկ աղջիկ շրջանավարտ ենք ունեցել, մեծ շուքով վերջին զանգ ենք կազմակերպել: Սեպտեմբերի մեկին երեք առաջին դասարանցի կունենանք, սակայն ընտանիքներ կան, որ վերադառնալու են, և, հնարավոր է, աշակերտների թիվն ավելանա»,-ասաց նա: Դպրոցի տնօրենը նաև նշեց, որ ներկա պահին դպրոցում կան 13 ուսուցիչ, իսկ Թալիշում նրանց թիվը քսան է եղել:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով