Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի առաջին տուրում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի առաջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Ստավանգերի գերխոշոր մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասական շախմատի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆաբիանու Կարուանան էր: Պարտիայի 58-րդ քայլին կողմերը համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:

Մյուս պարտիաներում ոչ-ոքի գրանցեցին նաև Լագրավ-Անանդ, Կրամնիկ-Կարյակին, Կարլսեն-Սո զույգերը:

Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում