Սպորտ

Լևոն Արոնյանը Ստավանգերի կայծակնային մրցաշարում 3-րդ տեղում էր

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը Ստավանգերի կայծակնային մրցաշարում 3-րդ տեղում էր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկեց Norway chess միջազգային մրցաշարը, որտեղ կայացավ կայծակնային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական շախմատի առաջատարը կայծակնային շախմատում 9 հնարավորից հավաքեց 5,5 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 7,5 միավորով առաջատարն էր, իսկ երկրորդ տեղում՝ ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան: Նա հավաքել է նույնքան միավոր, որքան Արոնյանը` 5,5:

Հունիսի 6-ին արդեն կկայանա դասական շախմատի առաջին տուրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում